Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

02 Մայիս, 2020 17:29
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան 3000 հարցումների, հայտարարություն է տարածել․

«Հայտնում ենք, որ մինչև

ս/թ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։

Նշենք, որ հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։

Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշենք, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։

Կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին