Կարևոր իրադարձություններ

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել նաև Ucom ընկերության գրասենյակում

02 Մայիս, 2020 16:51
Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել նաև Ucom ընկերության գրասենյակում

Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Ucom ընկերության գրասենյակում։

Փաստաբանի խոսքով՝ դատարանը թույլատրել է, որ խուզարկություն իրականացվի ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի աշխատասենյակում, սակայն այժմ խուզարկում են նախկին տնօրենի՝ Հայկ Եսայանի աշխատասենյակը։

«Մենք ԱԱԾ աշխատակիցներին փորձեցինք բացատրել, որ դա Արա Խաչատրյանի աշխատասենյակը չէ, բայց, այնուամենայնիվ, հիմա փորձ են անում սկսել խուզարկությունը»,- ասել է Մակինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին