Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի քաղաքաշինության նախարարը և նրա տեղակալը վարակվել են կորոնավիրուսով

02 Մայիս, 2020 13:09
Ռուսաստանի քաղաքաշինության նախարարը և նրա տեղակալը վարակվել են կորոնավիրուսով

Ռուսաստանի քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Ես պետէ է լինեմ բժիշկների հսկողության տակ, քաղաքային հիվանդանոցների մեկում բուժում կստանամ։ Կապի մեջ կլինեմ»,- ասել է Յակուշևը։

Նշվում է, որ մարտի վերջից նախարարության աշխատակիցների ավելի քան 80 տոկոսն անցել է հեռավոր աշխատանքի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հաստատվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին