Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է

02 Մայիս, 2020 12:13
Քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է

Երեկ՝ մայիսի 1-ին, ժամը 22:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացին անցել է արգելապատնեշը և ցանկանում է նետվել կամրջից:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը և տեղափոխել ոստիկանության բաժին:

Փրկարարների օգնության կարիքը չի եղել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին