Կարևոր իրադարձություններ

Երկուշաբթի օրվանից տեղաշարժման թերթիկ լրացնելու կարիք այլևս չի լինի․ Գնել Սանոսյան

01 Մայիս, 2020 22:16
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
Երկուշաբթի օրվանից տեղաշարժման թերթիկ լրացնելու կարիք այլևս չի լինի․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մայիսի 4-ից՝ երկուշաբթի օրվանից

Հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Տեղաշարժման թերթիկ լրացնելու կարիք այլևս չի լինի։

Հանվելու են գրեթե բոլոր տեսակի տնտեսական գործունեության սահմանափակումները։ Որոշ տեսակի տնտեսվարողների համար լինելու են ուղեցույցներ, թե ինչպես ապահովել աշխատակիցների անվտանգությունը։

Աշխատելու են վարսավիրանոցները և գեղեցկության սրահները

Սրճարաններից և ռեստորաններից աշխատելու են նրանք, որոնք բացօթյա տարածքներ ունեն։ Փակ տարածքներում սպասարկումն արգելված է լինելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին