Կարևոր իրադարձություններ

Վարչապետի նախկին խորհրդականը դատի է տվել Հրանտ Բագրատյանին

01 Մայիս, 2020 19:08
Վարչապետի նախկին խորհրդականը դատի է տվել Հրանտ Բագրատյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը դատի է տվել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Վարչապետի նախկին խորհրդականը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։

Նշենք, որ հայցի պատճառը Բագրատյանի՝ ապրիլի 8-ին արված ֆեյսբուքյան գրառումն է:

«ՀՀ-ից ժամանած սորոսական էմիսարները, ի դեմս Արսեն Խառատյանի, Մանվել Սարգսյանի և այլոց, օգտագործելով, այսպես կոչված՝ Արցախի հեղափոխական կուսակցության «ակտիվիստներին» (100-200 մարդ), նախագահ Արթուր Օսիպյանին՝ մեկ այլ սորոսական, ընտրությունները հայտարարում են կեղծված, պահանջում են դրանք չեղարկել, նոր ընտրություններ անցկացնել և այլն։ Պահանջում են նաև այս պահին գործող ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը»,- գրել էր Բագրատյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին