Կարևոր իրադարձություններ

Գորիս քաղաքի 17-ամյա բնակիչը չշահագործվող շինության տանիքում հոսանքահարվել է․ ԱԻՆ

01 Մայիս, 2020 18:01
Գորիս քաղաքի 17-ամյա բնակիչը չշահագործվող շինության տանիքում հոսանքահարվել է․ ԱԻՆ

Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելն Արմեն Բ.-ի (ծնված 2003 թ.) դին տեղի ուժերով իջեցրել են տանիքից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին