Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Մայիսի 4-ից Հայաստանում տեղաշարժման սահմանափակումները հանվում են, տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն չի լինելու

01 Մայիս, 2020 14:50
Մայիսի 4-ից Հայաստանում տեղաշարժման սահմանափակումները հանվում են, տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն չի լինելու

Մայիսի 4-ից Հայաստանում տեղաշարժման սահմանափակումները հանվում են, տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն չի լինելու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Հանրային տրանսպորտի ոլորտում սահմանափակումը պահպանվելու է:

Հարցին, թե երբ է գործելու հանրային տրանսպորտը, փոխնախարարն ասաց, որ այս պահին մշակվել են այն ուղեցույցներն ու կանոնները, որոնք վերաբերում են մայիսի 4-ից չարգելված գործունեության տեսակներին:

Երբ հանրային տրանսպորտի մասին որոշում կայացվի, ուժի մեջ կմտնին դրանից օգտվելու կանոններն ու համապատասխան ուղեցույցը, որը թույլ կտա ճիշտ ձևով շահագործել, ապահովել հնարավորինս անվտանգ երթևեկություն:

Այս փուլում սահմանափակումը գործում է, քանի որ հանրային տրանսպորտը համարվում է բարձր ռիսկայնություն ունեցող գործունեության տեսակ, որը թույլ է տալիս արագ կերպով տարածել համավարակը: Բոլոր գործողություններն ուղղված են այդ թվում նաև համավարակի շղթան կոտրելուն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին