Կարևոր իրադարձություններ

Միայն աշխատավոր ձեռքը կապահովի իր, ընտանիքի, ապա և պետության բարեկեցությունը. Արայիկ Հարությունյան

01 Մայիս, 2020 10:24
Միայն աշխատավոր ձեռքը կապահովի իր, ընտանիքի, ապա և պետության բարեկեցությունը. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով.

 

 

« Սիրելի ՛ հայրենակիցներ

Հայրենիքի սահմանների անառիկության երաշխավորը Հայոց Բանակի զինվորն է, իսկ թիկունքն ամուր պահողը, երկիրը շենացնողը՝ օրնիբուն բանող, արարող մարդը: Միայն աշխատավոր ձեռքը կապահովի իր, ընտանիքի, ապա եւ պետության բարեկեցությունը:

Մենք շարունակելու ենք խրախուսել նոր աշխատատեղերի ստեղծման, պատշաճ աշխատավարձի ապահովման եւ աշխատավոր մարդու աշխատանքային շահերի պաշտպանության գործընթացը՝ որպես պետական քաղաքականության առանցքային ուղղություն:

Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ ընդունեք ջերմ շնորհավորանքներս»:

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին