Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1.647.624 -ի․ Worldometer

10 Ապրիլ, 2020 22:33
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1.647.624 -ի․ Worldometer

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 647 624 -ի, զոհերի թիվը գերազանցել է 100 000-ը, բուժվել է 369 079-ը։ Այս մասին տեղեկանում ենք worldometer-ից։

Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ արձանագրվել է 478 098 դեպք, 17 919-ը՝ մահվան ելքով։

Եվրոպայում վարակակիրների թվով առաջինը Իսպանիան է, որտեղ արձանագրվել է 157 053 դեպք, 15 970-ը՝ մահվան ելքով։

Իտալիան մահվան ելքով դեպքերի թվով առաջատարն է մնում․ երկրում գրանցվել է վարակման 147 577 դեպք, մահացել է 18 849-ը։

Ասիայում առաջին տեղում Չինաստանն է, որտեղ գրանցվել է մահվան 3 336 դեպք, վարակման՝ 81 907։

 

 

Լրահոս

Դիտել ավելին