Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ինքնամեկուսացված, ՌԴ-ից վերադարձած քաղաքացին որոշել է, որ վարակված է կորոնավիրուսով և ինքնասպանության փորձ է արել․ «Հայկական Ժամանակ»

10 Ապրիլ, 2020 21:37
Գյումրիում ինքնամեկուսացված, ՌԴ-ից վերադարձած քաղաքացին որոշել է, որ վարակված է կորոնավիրուսով և ինքնասպանության փորձ է արել․ «Հայկական Ժամանակ»

Այսօր՝ ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Մարտի 28-ին ՌԴ-ից վերադարձած 66-ամյա մի տղամարդ կյանքին վերջ տալու նպատակով քացախաթթվի էսենցիա է խմել: Տղամարդը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է քիմիական այրվածք, թունավորում: Այս մասին հայտնում է «Հայկական Ժամանակ»-ը։

«Հիվանդանոցում նա պատմել է, որ երեկ մի փոքր վատ է զգացել, քրտինք է ունեցել, որոշել է, որ վարակված է կորոնավիրուսով եւ քացախաթթվի էսենցիան խմել է՝ կյանքին վերջ տալու համար»,- «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Տղամարդը նաև պատմել է, որ Հայաստան է վերադարձել կնոջ մահվան մեկ տարին նշելու համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին