Կարևոր իրադարձություններ

Հայաստան տեղափոխված թվով 73 ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզի բարձրակարգ հյուրանոցներում․ Լոռու մարզպետարան

10 Ապրիլ, 2020 19:10
Հայաստան տեղափոխված թվով 73 ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզի բարձրակարգ հյուրանոցներում․ Լոռու մարզպետարան

ՀՀ պետության աջակցությամբ Թուրքիայից ավտոբուսներով Հայաստան տեղափոխված թվով 73 ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզի բարձրակարգ հյուրանոցներում: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

«Նրանց մարզի ղեկավարի հանձնարարությամբ դիմավորել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:

Անմիջապես իրականացվել է քաղաքացիների բուժզննում, ջերմաչափում, և նրանք մեկուսացվել են հյուրանոցային սենյակներում:

Բոլոր ծախսերը հոգում է պետությունը. քաղաքացիներն ապահովված են 3-անգամյա սննդով, հիգիենիկ բոլոր անհրաժեշտ պարագաներով: Սենյակներում առկա է նաև հեռուստացույց դիտելու և ինտերնետից օգտվելու հնարավորություն:

Քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով կգտնվեն Լոռու մարզպետարանի հոգածության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին