«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկուշաբթի, ժամը 1-ին ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ կհավաքվի` քննարկելու, թե ինչ «մոդելով» է ընթանալու երրորդ նախագահի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները:
Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասել է` տրվող հարցերը թող համաձայնեցնեն քեզ հետ: Ի դեպ, մինչ այդ նման բան չի եղել, որ հարցերը նախօրոք ներկայացնեն Անդրանիկ Քոչարյանին։
Հնարավո՞ր է այս անգամ Արարատ Միրզոյանը նախաձեռնություն հանդես բերի։ «Նման հարց մենք դեռեւս չենք քննարկել»: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 16-ի նիստից առաջ Սերժ Սարգսյանը պատասխանելու է լրագրողների հարցերին, ինքը հատկապես նախընտրել է, որ արտակարգ դրության չեղարկումից հետո մասնակցի քննիչ հանձնաժողովի փակ նիստին, որպեսզի պատասխանի նաեւ ԶԼՄ-ների հարցերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում