Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանը չինական Չոնգցին գործընկեր քաղաքից ստացել է բժշկական 50.000 դիմակ և 20.000 ձեռնոց

09 Ապրիլ, 2020 23:47
Երևանի քաղաքապետարանը չինական Չոնգցին գործընկեր քաղաքից ստացել է բժշկական 50.000 դիմակ և 20.000 ձեռնոց

Երևանի քաղաքապետարանը չինական Չոնգցին գործընկեր քաղաքից ստացել է բժշկական 50.000 դիմակ և 20.000 ձեռնոց: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

10.000 դիմակ և 2000 ձեռնոց տրամադրվել է պարետատանը՝ հրատապ կարիքների համար: 

Բժշկական պարագաների մնացած խմբաքանակը կբաժանվի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ։

Չինաստանից բերված բոլոր արկղերը հետաքրքիր գրությամբ են. «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

 

Լրահոս

Դիտել ավելին