Կարևոր իրադարձություններ

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացի Վրաստանի տարածքով վերադաձել են հայտենիք․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

09 Ապրիլ, 2020 21:46
Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացի Վրաստանի տարածքով վերադաձել են հայտենիք․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել․

«Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով):

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին