Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը հրավիրվել է ԱԱԾ․ մանրամասներ

09 Ապրիլ, 2020 18:33
Հեղինակ՝ Հակոբ Ճաղարյան
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը հրավիրվել է ԱԱԾ․ մանրամասներ

Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է․

«ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստությն և անառողջ աժիոտաժի իմաստը:

Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում:

Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:

Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձևերն ու օրիական հիմքերը:

Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը:

ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները և կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարևորությունը:

Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին