Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    535,5
    549,5

  • RUB

    6,77
    7,12

Կարևոր իրադարձություններ

«Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար. «Փաստ»

09 Ապրիլ, 2020 08:37
«Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներից ահազանգեր է ստացել, որ խնդիրներ ունեն աշխատավարձերի ստացման հետ կապված: Մասնավորապես՝ նրանք վարձատրվել են մարտ ամսվա աշխատած օրերի համար: 

14 օր է, ինչ չեն աշխատում, սակայն վարձատրվել են միայն 4 օրվա համար: Նրանք գրանցված աշխատող են, ընկերության հետ կնքել են պայմանագրեր, աշխատավարձն էլ ստանում են բանկային քարտերի միջոցով:

Փաստացի, գործատուն պնդում է, որ իրենք առաջնորդվում են աշխատանքային օրենսդրությամբ՝ չմանրամասնելով, թե ինչ է սպասվում հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին, աշխատողները պնդում են, որ պարապուրդի մեջ գտնվող 14 (աշխատանքային 10) օրերի փոխարեն վարձատրվել են 4 օրվա համար: Ստեղծվում է յուրատեսակ փակուղի, որի առումով առավել հետեւողական պետք է լինեն պատկան մարմինները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին