Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

09 Ապրիլ, 2020 00:30
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայտարարություն է տարածել․

««Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմել են հայրենիք վերադառնալուն սպասողների ցուցակ: 

 Կազմված ցուցակը փոխանցվել է դեսպանատանը հրապարակման համար՝ քաղաքացիների խնդրանքով:

Դեպի Երեւան մեկ ուրիշ թռիչք կազմակերպելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչության կողմից ցուցակը կփոխանցվի չվերթն իրականացնող ավիաընկերությանը:

Դեսպանատունը երաշխավորում է, որ ցուցակում ընդգրկված առաջնահերթ քաղաքացիների անունով առաջիկա չվերթի համար դուրս կգրվեն տոմսեր (համապատասխան թույլտվությունը ստանալու դեպքում)»:

 

Լրահոս

Դիտել ավելին