Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է գրված Չինաստանից Հայաստան տեղափոխված բժշկական պարագաների և սարքավորումների արկղերի վրա

08 Ապրիլ, 2020 23:51
Ի՞նչ է գրված Չինաստանից Հայաստան տեղափոխված բժշկական պարագաների և սարքավորումների արկղերի վրա

ժամեր առաջ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել և հայտնել, որ Չինաստանից Հայաստան է տեղափոխվում ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը։

Բարեկամական օգնության արկղերի վրա գրված է. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Նշենք, որ արկղերում կա՝

120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,

2 թթվածնի մատակարարման կայան, 60 000 հատ թեստ,

60 000 հատ բժշկական դիմակ,

280 000 հատ պաշտպանիչ դիմակ,

20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,

100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ: 

 

Լրահոս

Դիտել ավելին