Կարևոր իրադարձություններ

Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում մենք ինչ ենք ասում․ Անդրանիկ Քոչարյան «Հայկական Ժամանակ»

08 Ապրիլ, 2020 21:09
Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում մենք ինչ ենք ասում․ Անդրանիկ Քոչարյան «Հայկական Ժամանակ»

«Մենք առավոտյան այդ մտահոգիչ կետն էլ կուղարկենք իրեն: Մենք խնդիր չունենք բավարարելու: Հստակ գրել էինք՝ բավարարվում է՝ գործող օրենքների շրջանակներում: Օրենքներն էլ պետական գաղտնիքի մասին են: Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում մենք ինչ ենք ասում». «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Քոչարյանից ստացած գրությունից հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում:

Սարգսյանի գրասենյակի հայտարարությունում նշվում էր, որ այդ պայմանի բավարարումից է կախված նիստին մասնակցելու Սարգսյանի որոշումը:

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ իրենք խնդիր չունեն այդ պահանջը բավարարելու հետ եւ այդ մասին պարզ շարադրել էին ավելի վաղ Սարգսյանին ուղղված գրությունում:

Հիշեցնենք, որ Քոչարյանը Սերժ Սարգսյանին առաջարկ էր ուղարկել՝ ապրիլի 13-ին կամ 16-ին ժամը 14:00-ին այցելել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով եւ որոշ պարզաբանումներ ներկայացնել որպես պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին