Կարևոր իրադարձություններ

Մոսկվա-Երևան երկու չվերթով Հայաստան վերադարձած քաղաքացիները սահմանված կարգով անցել են ջերմաչափում և արտաքին զննում․ ԱԱՏՄ

08 Ապրիլ, 2020 00:35
Մոսկվա-Երևան երկու չվերթով Հայաստան վերադարձած քաղաքացիները սահմանված կարգով անցել են ջերմաչափում և արտաքին զննում․ ԱԱՏՄ

Ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության Մոսկվա-Երևան երկու չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։

Սահմանն անցնելուն պես նրանք բոլորը սահմանված կարգով անցել են ջերմաչափում, արտաքին զննում` պարզելու վարակիչ հիվանդություններին բնորոշ կասկածելի ախտանշանների առկայությունը։

Այս աշխատանքներն ընթացել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի անմիջական վերահսկողությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին