Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսով հաստատված հիվանդը բուժում կստանա Երևանում, քանի որ գտնվում է ռիսկային խմբում․ Գրիգորի Մարտիրոսյան

07 Ապրիլ, 2020 19:53
Արցախում կորոնավիրուսով հաստատված հիվանդը բուժում կստանա Երևանում, քանի որ գտնվում է ռիսկային խմբում․ Գրիգորի Մարտիրոսյան

Քիչ առաջ ավարտվեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի մամուլի ասուլսը։

«Կորոնավիրուսով վարակված անձը 60 տարեկանից բարձր է և գտնվում է հիվանդության ռիսկային խմբում։ Հիվանդին Շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ Նա բուժում կստանա Երևանում, քանի որ 60 տարեկանից բարձր է և որոշակի ռիսկային խմբում է գտնվում»,– ասաց Մարտիրոսյան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին