Կարևոր իրադարձություններ

Էս ե՞րբ մեր երկրում էսքան վերլուծաբան ու հրապարակախոս հայտնվեց․ ֆեյսբուքյան օգտատեր

07 Ապրիլ, 2020 18:13
Հեղինակ՝ Արման Հովակիմյան
Էս ե՞րբ մեր երկրում էսքան վերլուծաբան ու հրապարակախոս հայտնվեց․ ֆեյսբուքյան օգտատեր

Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հովակիմյանն իր էջում գրել է․

«Ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ էս օրերին բոլորս փակված ենք մեր տներում ու շատ ազատ ժամանակ ունենք լիքը բաների մասին մտածելու համար ու երբ որ կողքից հայացք ես գցում մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ զարմանում ես, թե էս երբ մեր երկրում էսքան վերլուծաբան ու հրապարակախոս հայտնվեց, երբ դիվանին նստած լուրջ դեմքով վերլուծություններ անողներ ծնվեցին, երբ կյանքում մատը մատին չտված, բայց ուրիշների արածներին գնահատականներ տվողներ բացահայտվեցին:

Ֆեյսբուքում ու այլ հարթակներում շատ եմ վերջերս հանդիպում մարդկանց, ովքեր իրենցից առանձնապես բան չեն ներկայացնում, բայց լուրջ դեմքով կարծիք են հայտնում ուրիշների արածների վերաբերյալ: Ախր մեկը դրանց հարցնի՝ իսկ դուք ինչ եք արել էս ժողովրդի ու ընդհանրապես ստեղծված վիճակից դուրս գալու համար??:

Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե պատրաստվում եմ պաշտպանել ինչ որ մեկին, կամ ցեխ շպրտել ինչ որ մեկի վրա: Ուղղակի կողքից նայում ու տեսնում եմ, թե վերջերս ոմանք ոնց են թիրախավորել Գագիկ Ծառուկյանին ու մատի փաթաթան են սարքել նրա արած բարեգործությունները: Ոմանք դրել հաշվում են բարեգործական տոպրակների գները, մյուսնեը ասում են թե պետք չի խոսել արած բարեգործությունների մասին: Ամեն հարցի հետ կապված ցանկացած մարդ կարող է ունենալ իր կարծիքը, բայց ախր ժողովուրդ ջան, որևէ մեկը գոնե մոտավորապես պատկերացնում է թե ինչ ծավալի օգնության մասին է խոսքը??

Մենակ էս մի քանի օրվա մեջ ես տեսել եմ, որ Ծառուկյանից օգնություն են ստացել տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք էսօր անգամ իրենց երեխաների համար չեն կարողանում հաց գնել, սահմանամերձ մարզերի գյուղացիներն անվճար պարարտանյութ են ստացել, որ կարողանան հող մշակել ու իրենց ընտանիքների գոյությունը պաշտպանեն, չթողեն ու հեռանան մեր սահմանամերձ գյուղերից ու մեր սահմաններն անտեր թողնեն: Հնարավոր է ես ամեն ինչ չեմ տեսել ու լսել էդ բարեգործությունների մասին, բայց մենակ էսքանն էլ հերիք է, որ ասեմ հալալ է ձեզ պարոն Ծառուկյան, որ մեր ազգի համար դժվար այս օրերին միայնակ էսքան բան եք անում: Թե չէ քննադատել ու դատարկախոսել բոլորն էլ կարող են:

Հիմա իմ համար հեչ դժվար չի էս թեմայի մեջ հիշել մեր հեռուստաաստղ քաղաքապետին, որը ամբողջ կյանքում էկրաններից չի իջել, բայց հիմա մուննաթ դեմքով լայվ ա մտնում ու ասում ա, որ ինքը չի սիրում կամերաների առաջ երևալ: Երևի որ Երևան քաղաքի փողոցների ախտահանումը Ծառուկյան բարեգործական հիմնադրամն էր անում, դու քո քարտուղարուհուց դռան տակով էիր ստորագրելու թղթերը վերցնում, դրա համար էլ չէիր ուզում նկարահանվել, որովհետև դռների հետևում թաքնվել էիր մինչև անցնի վտանգը:

Ախր մարդ էս կյանքում մի քիչ շնորհակալ լինելու ունակություն պիտի ունենա, շատ բան պետք չի, ուղղակի գնահատեք էն ինչ արվումա քաղաքի ու երկրի համար, որովհետև դրա կարիքն էսօր շատ շատերը ունեն: Եթե դուք տաքուկ թաքնված եք ձեր կաբինետներում, էդ չի նշանակում, որ մեր հայրենակիցները չունեն էդ օգնության ու ամենակարևորը ուշադրության կարիքը: Չեք օգնում՝ ձեր գործն է, գոնե մի խանգարեք»։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին