Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

07 Ապրիլ, 2020 15:42
Դիլիջանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Դիլիջանի Գետափնյա փողոցի շենքերից մեկի մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։
Ապրիլի 6-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ոստիկաններն ու Դիլիջանի քննիչները խուզարկություն կատարեցին կասկածվողի բնակարանում և կից օժանդակ շինություններում։
Ավտոտնակում հայտնաբերվեց փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված։
Նշանակվել է փորձաքննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին