Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    533,5
    547,5

  • RUB

    6,81
    7,16

Կարևոր իրադարձություններ

Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին. «Հրապարակ»

07 Ապրիլ, 2020 08:01
Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախագահական ընտրությունների առաջին փուլում մարդկային կուտակումներ կային, ի՞նչ վիճակ է հիմա ձեզ մոտ․ հարցրինք Արցախի՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։ «Օպերատիվ շտաբը մինչ ընտրությունները եւ հետո էլ համալիր միջոցառումներ է իրականացնում` մի քանի ուղղություններով։ Կորոնավիրուսի դեպքեր այսօր էլ չունենք, վերջին 10 օրվա ընթացքում եղել են կասկածելի ախտանիշներով մարդիկ, սակայն չի հաստատվել»:

Հոսպիտալնե՞ր եք ստեղծում, հյուրանոցներ վերապրոֆիլավորո՞ւմ։ «Առաջին հերթին լրակահավորում ենք բուժհաստատությունները, նաեւ` շրջաններում։ Ինֆեկցիոն բաժանմունքներ ենք ձեւավորում, աշխատում ենք նաեւ մասնավոր հատվածի` հյուրանոցների սեփականատերերի հետ․․․ ցանկ ունենք` անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու համար»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին