Կարևոր իրադարձություններ

ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ կփոխանցվի կորոնավիրուսի կանխարգելման գանձապետական հաշվին․ Տիգրան Գալստյան

06 Ապրիլ, 2020 20:42
Հեղինակ՝ Տիգրան Գալստյան
ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ կփոխանցվի կորոնավիրուսի կանխարգելման գանձապետական հաշվին․ Տիգրան Գալստյան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի(ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է` «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին:

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումներների ֆոնդը:

Նշեմ որ պարգևատրման ֆոնդը կազմում է աշխատավարձի ֆոնդի 30%-ը, թե պատգամավորների, և թե աշխատակազմի աշխատակիցների համար:

Տեղ գտած թերընբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար էր, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյա պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ: Այն ամբողջությամբ իրականացվել է»:

 

Լրահոս

Դիտել ավելին