Կարևոր իրադարձություններ

Ե՞րբ է Սերժ Սարգսյանը պատասխան տալու իր բոլոր արարաքների համար. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

06 Ապրիլ, 2020 20:33
Ե՞րբ է Սերժ Սարգսյանը պատասխան տալու իր բոլոր արարաքների համար. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։

Քաղաքացիներից մեկը հարցրեց, թե ե՞րբ է Սերժ Սարգսյանը պատասխան տալու իր բոլոր արարաքների համար, այն արարքների, որոնց մասին դուք ամենաշատն եք տեղեկացված:

Ի պատասխան վարչապետն ասաց․

«Չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ուզում եմ ասել, որ այսօր կոռուպցիոներների պատասխանատվության կանչելու ամենակարեւոր խոչընդոտը էֆեկտիվ դատաիրավական համակարգի գոյությունն է։ Մենք պետք է այդ համակարգի արդյունավետությունը քայլ–քայլ բարձրացնելով լուծենք բոլոր այն մարդկանց պատասխանատվության հարցը ովքեր օրենքով արդարության եւ արդարադատության համաձայն իրոք գործել են արարքներ, որոնց կապակցությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իմ գնահատականները դուք գիտեք, ես տվել եմ այդ թվում ոչ հեռավոր անցյալում, բայց ես չեմ ուզում հիմա այնպիսի արտահայտություն անեմ, որը հետագայում կարող է մեկնաբանվել ընդդեմ արդարադատության շահերի»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին