Կարևոր իրադարձություններ

Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի, Հայաստանը բերի, բերքառատ երկիր է. Նիկոլ Փաշինյան

06 Ապրիլ, 2020 19:23
Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի, Հայաստանը բերի, բերքառատ երկիր է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով պատասխանելով քաղաքացիներից մեկին` անդրադադարձավ գնաճի վերաբերյալ հարցին:

«Հայաստանում նախաճգնաժամին ընթացքում ցածր գնային ֆոն է եղել։ Խոշոր առևտրային ցանցերում ընդհանրապես հացի թանկացում տեղի չի ունեցել իմ ունեցած տվյալներով, որոշ ապրանքների որոշ թանկացումներ տեղի են ունեցել, այդ թանկացումները մեզ անհանգստացնում են, և ես կասեմ, թե ինչ հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել»,- ասաց վարչապետը

«Ես խնդրում եմ, եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի, էս կլինի, Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, հայ ժողովուրդն աշխատող է, իրար հետ դժվարությունները կհաղթահարենք: Հայաստանն ունի բավարար պաշարներ»,- հավելեց նա:

Անդրադառնալով քաղաքացիներից մեկի հարցին, թե՞ ինչ անեն այն մարդիկ ովքեր դեռ թոշակի տարիքի չեն բայց աշխատանքի էլ չեն կարող ընդունվել,  Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Իմ պատկերացմամբ 55, 59, 65 և ավելի տարիքի մարդիկ 21-րդ դարում, իմ կարծիքով, լիարեժք աշխատունակ մարդիկ են: Մեր նպատակը ոչ թե պետք է լինի այս տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները զարգացնել, որ աշխատաշուկային ավելի մրցունակ լինեն, և առաջիկայում առավելագույնը կանենք այդ առումով»:

 

Լրահոս

Դիտել ավելին