Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 6-ի լուսադեմին ՀՀ ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից ԱԻՆ ավտոբուսներով մեկուսացման վայրեր են տեղափոխվել

06 Ապրիլ, 2020 15:55
Ապրիլի 6-ի լուսադեմին ՀՀ ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից ԱԻՆ ավտոբուսներով մեկուսացման վայրեր են տեղափոխվել

Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության:

Վարորդները համապատասխան հանդերձանք են կրում, ավտոբուսներն օրական մի քանի անգամ ախտահանվում են: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:

 

Ծառայությունը շարունակական բնույթ է կրում:

 

Լրահոս

Դիտել ավելին