Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանները COVID-19 տարածման և կանխարգելման հակահամաճարակաբանական աշխատանքների շրջանակներում ստուգայց են կատարել մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներ՝ տեղում ստուգելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջները:
Այս մասին տեղեկացնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը: