Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել 2019թ-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված մեքենաների մաքսազերծման մասին

03 Ապրիլ, 2020 17:47
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել 2019թ-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված մեքենաների մաքսազերծման մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.
-ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,
-ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),
-ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,
-կոնտակտային հեռախոսահամար:

Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:
Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու: Այս մասին տեղեկացնում ՊԵԿ լրատվական ծառայությունը:

Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման  հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին