Կարևոր իրադարձություններ

«Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մեծ մասը հեռացել են օդանավակայանի տարածքից, նրանք գտնվում են հարազատների տանը

02 Ապրիլ, 2020 23:26
«Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մեծ մասը հեռացել են օդանավակայանի տարածքից, նրանք գտնվում են հարազատների տանը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Այսօր ամբողջ օրվա ընթացքում դեսպանության աշխատակիցները կապ են պահպանել ՀՀ քաղաքացիների հետ, որոնք ապրիլի 2-ի չվերթների հետաձգման պատճառով չեն կարողացել Երևան գալ մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից։

Քաղաքացիների հետ շփվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, դեսպանորդ Բորիս Սահակյանը։

Այժմ քաղաքացիների մեծ մասը հեռացել է օդանավակայանի տարածքից, գտնվում են հարազատների տանը»:

Նշենք, որ մեկ այլ հայտարարությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ այսօր երեկոյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ։ 

Վաղվա ընթացքում օդանավակայանում գտնվող քաղաքացիներին կայցելեն դեսպանության աշխատակիցները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին