Կարևոր իրադարձություններ

Եվրոպական միությունը 51 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

02 Ապրիլ, 2020 21:08
Եվրոպական միությունը 51 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

Եվրոպական միությունը 51 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ գրասենյակի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունից։

«Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:

Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին