Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 277 քաղաքացի․ Ermenihaber

02 Ապրիլ, 2020 10:50
Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 277 քաղաքացի․ Ermenihaber

Թուրքիայում ապրիլի 1-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 63 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 14․396 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․148 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 63 դեպք։

979 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 106․799 թեստավորում։ Համավարակից ապաքինվել է 333 հիվանդ։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 15․679 և մահվան 277 դեպք։

 

Լրահոս

Դիտել ավելին