Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,88
    7,18

Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 900 000 է․ Worldometers

01 Ապրիլ, 2020 22:29
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 900 000 է․ Worldometers

Ամբողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի քան 900 000 է, մահացել է՝ 45 334-ը: Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։

Ներկա պահին ակտիվ վարակակիր են 667 778-ը, ապաքինվել են 190 660-ը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել ԱՄՆ-ում (198 922), Իտալիայում (110 574), Իսպանիայում (102 136), Չինաստանում (81 554), Գերմանիայում (75 754), Ֆրանսիայում (52 128), Իրանում (47 593), Մեծ Բրիտանիայում (29 474), Շվեյցարիայում (17 137), Բելգիայում (13 964), Նիդերլանդներում (13 614), Թուրքիայում (13 531), Ավստրիայում (10 555), Հարավային Կորեայում (9887) և Կանադայում (9017):

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են՝ Իտալիան (13 155), Իսպանիան (9053), ԱՄՆ-ն (4365), Ֆրանսիան (3523), Չինաստանը (3312), Իրանը (3036) և Մեծ Բրիտանիան (2352):


 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին