Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված աջակցության նոր ծրագրերը

01 Ապրիլ, 2020 20:17
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված աջակցության նոր ծրագրերը

Այսօր՝ ապրիլի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի լրատվական ծառայությունից։

Նախ անդրադարձ է եղել կառավարության հաստատած միջոցառումների իրականացմանը: Ներկայացվել են ընթացիկ վիճակագրական տվյալներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման վերաբերյալ, որի նպատակը ՓՄՁ տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի տարածման հետևանքով կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումն է: Նշվել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 11 հայտ, և ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողների դիմումների գույքագրումը շարունակվում է: Արծարծվել են նաև մյուս ծրագրերի իմպլեմենտացիային առնչվող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է շարունակել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների մշտադիտարկումը, ինչը թույլ կտա կառավարությանը շարունակաբար բարձրացնել դրանց արդյունավետությունն ու հասցեականությունը:

Հաջորդիվ քննարկվել են սոցիալական թիրախային օժանդակության շրջանակի ընդլայնման ուղղությամբ նոր միջոցառումների նախագծերը, մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք գաղափարներ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել քննարկված միջոցառումների նախագծերը և ներկայացնել կառավարության հաստատմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին