Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները դեպի Երևան և այլ բնակավայրեր կարող են գնալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Հրազդանի քաղաքապետ

01 Ապրիլ, 2020 19:12
Հեղինակ՝ Սևակ Միքայելյան
Քաղաքացիները դեպի Երևան և այլ բնակավայրեր կարող են գնալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Հրազդանի քաղաքապետ

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հրազդանցիներ,

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված`ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի և Երևանի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00 -ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ` քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով: Քաղաքացիները դեպի քաղաք Երևան և այլ բնակավայրեր կարող են գնալ միայն խիստ անհրաժեշտության, գործատուի կողմից տրամադրված թղթային տեղեկանքի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։

Հարգելի համաքաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում հետևել սահմանված կանոններին, մնալ տանը, և պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին