Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի։ Այս մասին են փաստում worldometer կայքի տվյալները։
Ըստ կայքի՝ վարակի հաստատված դեպքերի թիվը կազմում է 188 578, ապաքինվածներինը՝ 7 251։ ԱՄՆ-ը այս ցուցանիշով առաջինն է աշխարհում, մինչդեռ մահվան դեպքերի թվով առաջատարերն են Իտալիան և Իսպանիան:
Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 858 892 դեպք, 42 158-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 178,100 մարդ։