Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կոնտակտավորներին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը

31 Մարտ, 2020 22:50
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կոնտակտավորներին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։

Նշենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չեն արտահերթ նիստին։

 

Հիշեցնենք, որ փաթեթը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, ֆիքսվելու է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը: Առաջարկվող սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։ Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվելու և չի մշակվելու, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում համաճարակի դեմ պայքարելու համար, այսինքն` նոր տվյալների հավաքագրման մասին խոսք չի գնում: Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ միայն անձնավորված, այլ նաև ապանձնավորված տվյալները:  

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին