Կարևոր իրադարձություններ

ՌԴ Պետդուման ընդունել է օրենք կարանտինի խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին. РИА Новости

31 Մարտ, 2020 13:25
ՌԴ Պետդուման ընդունել է օրենք կարանտինի խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին. РИА Новости
ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է կարանտինը խախտելու համար քրեական պատասխանատվության օրինագիծ, հայտնում է РИА Новости-ն:

Փաստաթուղթը նախաձեռնել են պետշինարարության կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

Այժմ կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մնալու անհրաժեշտությունը խորհրդատվական բնույթ է կրում, և դրա համար պատժամիջոց է կիրառվում միայն այն դեպքում, եթե այդ խախտումը հանգեցնում է ինչ-որ մեկի մահվան կամ զանգվածային վարակման:
 

Լրահոս

Դիտել ավելին