Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ կորոնավիրուսով պյամանավորված ստեղծված իրավիճակի վերաբերյալ

30 Մարտ, 2020 18:30
Պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ կորոնավիրուսով պյամանավորված ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը կորոնավիրուսով պյամանավորված ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Հայտարարությունում, մասնավորապես ասված է․

«Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ  24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:

Համոզված ենք, որ Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես և անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին