Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք ուսանողները ստիպված կլինեն մինչև արտակարգ դրության ավարտը վճարել ուսման վարձերը․ նախարարը դիմել է ԲՈՒՀ-երի ռեկտորներին

30 Մարտ, 2020 18:20
Արդյո՞ք ուսանողները ստիպված կլինեն մինչև արտակարգ դրության ավարտը վճարել ուսման վարձերը․ նախարարը դիմել է ԲՈՒՀ-երի ռեկտորներին

Քիչ առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով անդրդարձավ ԲՈՒՀ-երի ուսանոցղների ուսման վարձերի վրճարման հարցին։

«Ես քիչ առաջ գրություն եմ ուղարկել բուհերի ռեկտորներին, որով առաջարկում եմ հիմք ընդունելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ այս ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարները չվճարելու հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց»,- ասաց նախարարը:

Նախարարը նաև առաջարկել է  արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձի վճարման ժամանակացույց: «Միաժամանակ առաջարկել եմ բուհերին, որ այն ուսանողներին, որոնք նշված ժամակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարել ուսման վարձը, նրանց տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»,-հավելեց Հարությունյանը՝ կոչ անելով հնարավորության դեպքում կատարել վճարումները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին