Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,88
    7,18

Կարևոր իրադարձություններ

Մնա տանը, աշխատիր տնից. անվճար բաժանորդագրություն հաճախորդների սպասարկման Barevchat և IUConnect ծառայությունների համար IUnetworks-ից

30 Մարտ, 2020 16:14
Մնա տանը, աշխատիր տնից. անվճար բաժանորդագրություն հաճախորդների սպասարկման Barevchat և IUConnect ծառայությունների համար IUnetworks-ից

Կարևորելով անվտանգ և հեռավար շփումն այս օրերին՝ IUnetworks ընկերությունն առաջարկում է 2 ամսվա անվճար բաժանորդագրություն Barevchat և IUConnect ծառայությունների համար, որոնք հատուկ նախագծված են հաճախորդների հեռավար սպասարկման համար։

«Մարդկանց ապահովությունն ու առողջությունը առաջնահերթ են կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ, և ուստի պետք է հնարավորինս սահմանափակել շփումը և անցնել հեռավար սպասարկման։ Երկու ամսով անվճար տրամադրվող IUConnect և Barevchat լուծումների շնորհիվ՝ բազմաթիվ ընկերություններ կարող են շարունակել աջակցել իրենց հաճախորդներին հեռավար ձևաչափով», - նշել է IUnetworks ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը: Barevchat-ը հաճախորդների սպասարկման բազմահարթակ լուծում է, որը համատեղում է չատբոտի և օպերատորի հետ հաղորդակցվելու հնարավորությունը։

Օպերատորը կարող է պատասխանել տարբեր հարթակներից (Messenger, Telegram, վեբչատ) ստացված հաղորդագրություններին մեկ ինտերֆեյսի միջոցով։ Barevchat-ը հնարավորություն է տալիս նախապես կազմել բոտի հետ հաղորդակցվելու տրամաբանությունը և շատ արագ ու արդյունավետ պատասխանել տրվող հարցերին։

Այն դեպքում, երբ հաճախորդը ցանկանում է կապվել օպերատորի հետ, խոսակցությունը փոխանցվում է օպերատորին։ IUConnect լուծումը կոչված է բարձրացնելու զանգերի կենտրոնների արտադրողականությունը` տրամադրելով մուտքային, ելքային և ավտոմատացված զանգերի կենտրոնների բոլոր առավելությունները մեկ վայրում։ Զանգերի և հաղորդագրությունների խելացի երթուղայնացում, զանգերի մոնիտորինգ, կառավարում և փոխանցում, պատմական հաշվետվություններ և այլ օգտակար ու արդյունավետ միջոցներ, որոնք բարելավում են հաճախորդների սպասարկումը և բարձրացնում նրանց հավատարմության աստիճանը։

IUnetworks-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում:

«Գալաքսի» ընկերությունների խմբում աշխատում են ավելի քան 3000աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին