«Ռուսաստանի կառավարության որոշումը չի ազդի Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հաղորդեց վարչապետ Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում բավական լարված է, սակայն՝ կառավարելի, այսօր նույնպես կորոնավիրուսով վարակակիրների թիվը բարձր է՝ 35 մարդ։
Հիշեցնենք, որ ՌԴ այսօր որոշում էր կայացրել, որի համաձայն՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել տեղաշարժը պետական սահմանով: Սահամանփակումը վերաբերում է Ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, ջրային և խառը սահմանային, ինչպես նաև ռուս-բելառուսական պետական սահմանի ցամաքային տարածքի անցակետերի գործունեության մասին է:
Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 30-ի 00:00-ից: Սահմանային անցակետով կարող են անցնել միայն բեռնատար մեքենաների ռուս վարորդները, նավերի անձնակազմերը, ինչպես նաև միջազգային երկաթուղային հաղորդակցության ջոկատները:
Խստացված ռեժիմը վերաբերվում է նաև այն ՌԴ այն քաղաքացիներին, ովքեր դուրս կգան երկրից հարազատի մահվան պատճառով: