Կարևոր իրադարձություններ

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը վարակվել է կորոնավիրուսով. «Ինտերֆաքս»

28 Մարտ, 2020 08:05
Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը վարակվել է կորոնավիրուսով. «Ինտերֆաքս»

Օպերային հայտնի երգչուհի Սվետլանա Կասյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նրա ամուսնուն՝ «Հին հավատացյալների» համաշխարհային միության ղեկավար Լեոնիդ Սևաստյանովին:

Նշվում է, որ երգչուհին վարակվել է տաճարում, որտեղ շփվել է այլ ծխականների հետ, որոնցից մեկը վարակակիր է եղել: Սեվաստյանովը հորդորել է բոլորին մնալ տանը և «աղոթել ընտանիքի անդամների հետ»:

Սևաստյանովի խոսքով, Կասյանն ունի «երկկողմ թոքաբորբ»: Նա նաև նշել է, որ երգչուհուն նամակով իր աջակցությունն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը նրա երկրպագուն է և բարձր է գնահատում Կասյանի կատարողական վարպետությունը:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին