Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    535,5
    549,5

  • RUB

    6,77
    7,12

Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

27 Մարտ, 2020 21:50
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ  Ուկրաինայի կառավարությունը երկիր ելքի/մուտքի նոր կանոններ է հրապարակել։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

«Ըստ այդ կանոնների՝ մարտի 28-ի ժամը 00։00-ից, առայժմ մինչև ապրիլի 24-ը, դադարեցվում են նաև չարտերային թռիչքները (ինչպես նշել էինք մարտի 14-ին, կանոնավոր թռիչքները դադարեցվել են մարտի 17-ի ժամը 00։01-ից)։

Միևնույն ժամանակ առայժմ բաց է ցամաքային երթևեկությունը (միայն անձնական ա/մեքենայով և ոտքով) երկրի որոշ անցակետերով, որոնց ցանկի հղումը կարող եք գտնել կից նյութում։ Դրանք կգործեն ուկրաինացիների՝ երկիր վերադառնալու համար։ Ներառված են մուտք գործելու իրավունք ունեցողների մեջ երկրում բնակություն ունեցող օտարերկրացիները կամ Ուկրաինայի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներն, առայժմ պարզ չէ։

Ինչ վերաբերում է օտարերկրացիների ելքին այն պետությունների տարածք, որոնք դեռ ամբողջությամբ չեն փակել մուտքն (այս րոպեի դրությամբ դա միայն Բելառուսն է), ապա ուկրաինական կողմն առայժմ չի հստակեցրել մեխանիզմը։

Տեղեկատվությունն ստանալուն պես Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հանդես կգա լրացուցիչ պարզաբանումով»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին