Կարևոր իրադարձություններ

Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը

27 Մարտ, 2020 11:21
Հեղինակ՝ Ռուբեն Գրձելյան
Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի համաքաղաքացիներ, քանի որ հարցումները շատացել են, գրեմ այստեղ:

Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև:

Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները:

Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան Երասխի և Արաքսի ուղություններով:

Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը, ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև:

Առողջ եղեք և օգտվեք մեր հին ու հավատարիմ աշխատանքային ձիուկներից, ոնց որ երկաթուղայիններն են ասում, Էռկեքից (ЭР2, Электропоезд Рижский, 2-й тип):

Հ.Գ. Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին՝ մեքենավարներին, նրանց օգնականներին, կարգավարներին, կայարանապետերին, գծային աշխատողներին և այլ մասնագետներին, ովքեր այսօր ապահովում են ոչ միայն ուղևորափոխադրումների իրականացումը, այլ նաև երկրի և բնակչության համար կենսական նշանակություն ունեցող բեռնափոխադրումները»:
 
 
 
 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին