Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում հետաձգել սահմանադրական փոփոխությոնների հանրաքվեն

25 Մարտ, 2020 18:39
Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում հետաձգել սահմանադրական փոփոխությոնների հանրաքվեն

Քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկմամբ պայամանավորված իրավիճակից ելնենլով` ուղերձով դիմել է ժողովրդին։ Նա  հայտարարել, որ նպատակահարմար է համարում հետաձգել սահմանադրական փոփոխությոնների վերաբերյալ քվեարկության օրը։ Այս մասին հայտնում է РБК-ն։

«Մեզ համար բացարձակ առաջնահերթությունը մարդկանց առողջությունն է, կյանքը և անվտանգությունը»,- ասել է Պուտինը։

«Մենք կգնահատենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը տարածաշրջաններում և ամբողջ երկրում, և միայն բժիշկների, մասնագետների կարծիքը լսելուց հետո մենք կորոշենք քվեարկության նոր օրը»,- հավելել է նա:

Նշենք, որ ՌԴ նախագահը չի նշել քվեարկության նոր ամսաթիվը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին