Կարևոր իրադարձություններ

Փաստաբանական գործունեությունն այլևս սահմանափակված չէ. Արա Զոհրաբյան

25 Մարտ, 2020 11:22
Հեղինակ՝ Արա Զոհրաբյան
Փաստաբանական գործունեությունն այլևս սահմանափակված չէ. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պարետի որոշմամբ լրացում է կատարվել հավելվածում և ավելացվել է 73 ենթակետը՝ «69.10.0» - Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով»:

Այսինքն, փաստաբանական գործունեությունն այլևս սահմանափակված չէ: Հետևաբար փաստաբանների և փաստաբանական գրասենյակների աշխատակիցների տեղաշարժը՝ աշխատանքի վայր (իրավաբանական օգնության տրամադրման վայր) մեկնելու և վերադառնալու մասով, սահմանափակված չէ:

Փաստաբան գործընկերներիս խնդրում եմ պահպանել կորոնավիրուսի հետ կապված առողջապահական կանոնների պահանջները»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին