Կարևոր իրադարձություններ

Ժամը 18:30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 դեպք․ Նիկոլ Փաշինյան

24 Մարտ, 2020 19:33
Ժամը 18:30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 դեպք․ Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյանի իր էջում ուղիղ եթերի միջոցով դիմեց ժողովրդին։ Նա հայտնեց, ոչ ժամը 18:30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսով հիվանդացության հաստատված 249 դեպք։

Վարչապետն ասաց, որ պացիենտների մեծ մասը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում:

 «Նրանց մի մասը ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտությւան եւ նրանց հիվանդանոցում գտնվելու իմաստն այն է, որ չվարակեն մյուսներին: Վարակված քաղաքացիներից 65-ից բարձր տարիքային խմբում են 11 անձ, 70-ից բարձր տարիքային խմբում 5 անձ: 80-ից բարձր տարիքի վարակված անձ չկա: Թոքաբորբ է տանում 30 հիվանդ, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ցավոք սրտի, 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է: Մյուս 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր»,- նշեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին